Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Մերի Գագիկի Դալլաքյան
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
(+ 374 322) 2-32-40
Կենսագրություն
Ծնվել է 1986թ. մարտի 3-ին Վանաձոր քաղաքում։
1993-2003թթ. սովորել է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։
2003-2008թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում։
2008թ. ապրիլի յոթից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում՝ վարկային մասնագետ։
2012թ. հունվարից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Վանաձոր մասնաճյուղում՝ որպես առաջատար մասնագետ։
2014թ. հոկտեմբեր ամսից աշխատել է նույն մասնաճյուղում՝ որպես ֆինանսական խորհրդատու։
2016թ. հոկտեմբեր ամսից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Թիվ 83 մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ։
2020թ. սեպտեմբեր ամսից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Թիվ 83 մասնաճյուղում՝ որպես վաճառքի բաժնի պետ։
2021թ. Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի սեպտեմբերի 25-ի թիվ 1326 հրամանով նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:
ՀՀ վարչապետի 2025թ. հոկտեմբերի 8-ի թիվ 904 - Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի
գլխավոր քարտուղարի միջև, ըստ բնագավառների համակարգման,
պարտականությունների բաշխում
ՀՀ Լոռու մարզպետի
2026թ. օգոստոսի 3-ի
թիվ 580-Ա որոշման հավելավածի
1) Ֆինանսական հարցեր,
2) Անձնակազմի կառավարում և փաստաթղթաշրջանառություն,
3) Իրավաբանական բաժին:
Այլ գործառույթներ.
1) Տեղեկատվություն և հասարակայնության հետ կապեր,
2) Քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպում և համակարգում,
3)Քաղաքացիների ընդունելության կազմակերպում,
4) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակվող անձանց հետ առնչվող աշխատանքների իրականացում,
5) Պատվիրակությունների այցերի և ընդունելությունների աշխատանքների կազմակերպում և համակարգում:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
2. ապահովում է Մարզպետարանում կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հետ կապված աշխատանքների իրականացումը.
3. ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը, հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
4. օրենքով սահմանված կարգով ապահովում է Մարզպետարանում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի աշխատանքները.
5. ապահովում և կազմակերպում է Մարզպետարանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը.
6. ապահովում է Մարզպետարանի բյուջետային միջոցների և միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները, հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը.
7. ապահովում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումների հայտի ձևավորման աշխատանքները.
8. համակարգում է Մարզպետարանի պետական և միջազգային. ծրագրերի իրականացման աշխատանքները.
9. համակարգում է Մարզպետարանի մարդկային ռեսուրսների կառավարման աշխատանքները.
10. համակարգում է Մարզպետարանի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը.
11. կազմակերպում է Մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
12. Մարզպետարանում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
13. ապահովում է Մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական գործառույթների իրականացման աշխատանքները և ֆինանսական ռեսուրսների կառավարման աշխատանքները:



