Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գոռ Արմենի Ասրյան

Գոռ Արմենի Ասրյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374322)22311

Կենսագրություն

 

Ծնվել է 18.06.1977թ. Ստեփանավան քաղաքում:                                

1984-1994թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը:

1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժող. տնտեսության ինստիտուտը «Վիճակագրություն» մասնագիտությամբ և ստացել է տնտեսագետ-վիճակագրի որակավորում:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:                 

2008- 2013թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում՝  որպես վարկային մասնագետ:               

2013-2019թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում՝  որպես ավագ վարկային մասնագետ:

2019- 2020թթ. աշխատել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում՝ որպես տնօրենի տեղակալ:

2011 թվականի ընթացքում ցուցաբերած լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով։

2013թ. պարգևատրվել է շնորհակալագրով բնակչության ամենաանապահով խավի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ինովացիոն մտքերի համար։

«ՖԻՆՔԱ» բրենդը անվերապահորեն կրելու և սկզբունքներին հետևելու համար 2015թ. պարգևատրվել է շնորհակալագրով։

28.12.2020թ. -ին ՀՀ վարչապետի 14440-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:   

 

Գործառույթներ / իրավասություններ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ

ՀՀ Լոռու մարզպետի 2022թ. հունիսի 25-ի թիվ 520-Ա որոշման.


1) Տեղական ինքնակառավարման և հանրապետական տարախքային ստորաբաժանումների գործունեության համակարգում

2) Գյուղատնտեսություն և բնապահպանություն,


3) Զորահավաքային նախապատրաստություն,


4) Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքների բյուջետային գործունեության համակարգում, այդ թվում՝ տեղական եկամուտներ, հարկեր։

ՀՀ Լոռու մարզպետի 2022թ. հունվարի 14-ի թիվ 35-Ա որոշման համաձայն (Հավելված 2-ի) մարզպետի տեղակալները համակարգում են հետևյալ բնագավառները

1. Համակարգում են մարզպետարանի աշխատանքները մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրենց հանձնարարված բնագավառներում:
2. Իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են մարզպետին վերապահված բնագավառների քաղաքականության ապահովումը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների միջոցով, տալիս են ցուցումներ և հանձնարարականներ:
3. Վերահսկում են տրված հանձնարարականների կատարումը:
4. Կազմակերպում են նախնական քննարկումներ մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
5. Իրականացնում են աշխատանքներ մարզպետի հանձնարարականների մասնագիտական ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղղությամբ, ներկայացնում են համապատասխան տեղեկանքներ:
6. Պարբերաբար մարզպետին են ներկայացնում տեղեկատվություն՝ իրենց ամրագրված բնագավառներում տիրող վիճակի մասին:
7. Իրենց ամրագրված բնագավառներում իրականացնում են մարզպետի որոշումների կատարման վերահսկողություն:
8. Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22