Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

3. ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/06)` համայնքապետարանի կարիքների համար սարքավորումների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 3-ի ժամը 12:00 ներառյալ: Ինչպես նաև Ախթալա համայնքը հայտարարել է գնանշման հարցում (ծածկագիր` ԼՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/05)` համայնքապետարանի կարիքների համար գույքի ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 2-ի ժամը 12:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver

Հայտարարված է` 27.05.2020

Վերջին ժամկետը` 03.06.2020

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ լոռեցիներ Կրկին հիշեցնում ենք Եթե հանգամանքներից ելնելով, չե՞ք կարողացել մեկնել արտագնա աշխատանքի՝ արտերկրում շինարարական աշխատանքներով զբաղվելու նպատակով, Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցել և իրականացնել մարզում առկա շինարարական ներուժի հավաքագրման աշխատանքներ՝ առաջիկայում մարզում իրականացվելիք շինաշխատանքների ժամանակ շինկազմակերպությունների հետ համագործակցելու և պահանջված աշխատուժը առաջարկելու նպատակով։Բացի աշխատանքային ժամերին գործող թեժ գծից՝ (0322) 2-31-02 , կարող եք գրանցվել նաև հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfurne2-E11tP064ctd0chdrJJEbx9_Iy4v-0MyOO9J_bZvCQ/viewform?vc=0&c=0&w=1&fbclid=IwAR1v1ldcMl5xZfLSyyK1CAsZqZtcSWC-vagqN-w2pe292GlXwApOCDfxE4w

Հայտարարված է` 08.05.2020

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հայտարարություն PFP -ի ծրագրի վերաբերյալ (485 Կբ)

Հայտարարված է` 28.02.2020

Վերջին ժամկետը` 31.03.2020

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Հայտարարված է` 05.12.2019

Վերջին ժամկետը` 25.12.2019

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

2019-2025 ԹԹ․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՄՓՈՓ ՏԱՐԲԵՐԱԿ (ՆԱԽՆԱԿԱՆ) (706 Կբ)

Հայտարարված է` 03.12.2019

Վերջին ժամկետը` 20.12.2019

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌԻ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթներ՝ մարզերում գործող հասարակական կազմակերպությունների համար՝ ուղղված տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց բազմաբնույթ համայնքահենք ծառայությունների մատուցմանը։ 1.«ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ»՝ https://bit.ly/2sjmjbT 2.«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ»՝ https://bit.ly/2sl8h9J 3.«Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ»

Հայտարարված է` 28.11.2019

Վերջին ժամկետը` 30.12.2020

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13