Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՙՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
«ՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար:
1.«ՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
զ) աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 5-ը ներառյալ՝ ժամը 10-ից մինչև 16-ը՝ բացի կիրակի օրից «ՀՀ Լոռու մարզի Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին: Մրցույթը տեղի կունենա 2012 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12-ին, Լեռնավանի Հ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հեռ.՝ (077) 72-97-08։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 04.10.2012
Վերջին ժամկետը` 05.11.2012
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-99