Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ, ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):


Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն
անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին
համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական
հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.        հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև
1);
2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական
փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական
գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային
գրքույկից;
3.        անձնագրի պատճենը;
4.        ինքնակենսագրություն (Ձև 4);
5.        թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային
ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի,
հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում);
6.        մեկ լուսանկար` 3x4 չափսի;
7.        այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք;
8.        ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են
մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը:  Ռուսաց  լեզվի   ուսուցչի  մրցույթը  կկայանա
2012թ.սեպտեմբերի 26-ին,եկեղեցու  պատմությանը`  սեպտեմբերի 27-ին, ռազմագիտությանը` 
սեպտեմբերի 28-ին` ժամը 14-ին,  Նորաշենի  միջնակարգ դպրոցում: Հեռախոս`093426799

Հայտարարված է` 24.09.2012

Վերջին ժամկետը` 28.09.2012

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59