Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ, ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ): Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1); 2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից; 3. անձնագրի պատճենը; 4. ինքնակենսագրություն (Ձև 4); 5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում); 6. մեկ լուսանկար` 3x4 չափսի; 7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք; 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը: Ռուսաց լեզվի ուսուցչի մրցույթը կկայանա 2012թ.սեպտեմբերի 26-ին,եկեղեցու պատմությանը` սեպտեմբերի 27-ին, ռազմագիտությանը` սեպտեմբերի 28-ին` ժամը 14-ին, Նորաշենի միջնակարգ դպրոցում: Հեռախոս`093426799
Հայտարարված է` 24.09.2012
Վերջին ժամկետը` 28.09.2012
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-99