Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ՝ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված "0" միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխման աշխատանքներին վերաբերող լրատվություն:

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1013-Ա որոշման 5-րդ և 6-րդ կետերի` «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխման աշխատանքները կանոնակարգելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2012 թվականի հունիսի 27-ի N57-Ա/1 հրամանի համաձայն ՀՀ-ում, այդ թվում նաև Լոռու մարզում, իրականացվեց յուրաքանչյուր ընտանիքի 3-ական շիշ բուսական յուղ բաշխման աշխատանքները:
2012թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ պետական աջակցությունից օգտվեցին՝ Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանում՝ 7866, Սպիտակի տարածաշրջանում՝ 5063, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 5666, Ալավերդի քաղաքում և Թումանյանի տարածաշրջանում՝ 1975 և Տաշիրի տարածաշրջանում՝ 1529 ընտանիքներ: Իսկ մնացորդային չափաքանակները կբաշխվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկված ընտանիքներին:
 

Հայտարարված է` 23.08.2012

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Ս. Լամբարյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան, Առողջապահության և սոց. ապահովության վարչություն
Հեռ.` (+374 322) 2-33-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38