Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«Զվարթնոց» ՀԱՅ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ
"Զվարթնոց վերածննդի" հիմնադրամը համագործակցությամբ. • Հայ Առաքելական Եկեղեցու • "Հայաստանի պետական ֆիլհարմոնիա" ՊՈԱԿ-ի • "Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա" ՊՈԱԿ-ի կազմակերպում է համահայկական մրցույթ-փառատոն հետևյալ անվանակարգերում. • հոգևոր երգ • հայ-դասական երգ • ժողովրդական երգ Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր ցանկացած անձինք: Մանրամասների համար կարող եք զանգահարել (0322)40266, (093)250396 հեռախոսահամարներով, մինչև սեպտեմբերի 15-ը:
«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի ՀԱՅ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆ Ծրագրի ընդհանուր նկարագիրը Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է հայ երիտասարդությանը ժամանակակից մեթոդներով`մրցույթների, մրցանակների, փառատոների միջոցով ոգևորել, հիշեցնել, սովորեցնել արդեն գենետիկ եկածը` հայկականը: Ծրագրի իրականացման քայլերը 1. Հանդիպումներ, տեղեկատվության տարածում 3. Լսումների կազմակերպում, դասախոսություն հայ մշակույթի թեմայով/Սեպտեմբերի 5-8-ը / «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը իր կայքում արդեն պատրաստի կունենա հայ դասական և ժողովրդական երգերի հնարավորինս մեծ ցանկ, որտեղ կլինեն և' երգի բառերը, և' երգի նոտաները և' MP3-ի տարբերակը: Մասնակիցը կունենա ընտրության մեծ հնարավորություն, իսկ ցանկության դեպքում, կներկայացնի հայտ և կստանա դեռևս կայքում չներգրավված երգ:
«Զվարթնոց»
Հայ դասական, հոգևոր, ժողովրդական երգի պահպանում ու տարածում ծրագիր
Հայ ժողովրդի յուրահատուկ գաղափարական պայքարների ու հաղթանակների մասին պատմությունները միշտ էլ մեզ հասնում են մշակույթի հրաշակերտ նմուշների միջոցով: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ հենց Աստվածային շնորհի` մշակույթի շնորհիվ է, որ հայը ոչ միայն իր գոյն է պահպանում, այլև արարում ու, որպես սիրո սերմ տարածվում է աշխարհով մեկ: Միայն այսպիսի մշակույթ ունեցող ազգը կարող էր պայքարել ու հաղթել առանց զենքի: Դարեր շարունակ հային զրկել են նույնիսկ հայրենի հողից, բայց օտար երկիր մտնելուն պես` նա կայացել ու իր մասին բարին ու գեղեցիկն է տարածել` որպես մի ազգ, մի մեծ գիտություն, մի ամբողջություն…
Հայ մշակույթը մի ամբողջություն է` ճյուղերի բաժանված: Որ ճյուղին էլ անդրադառնանք, ինքն իրենով առանձնահատկություն է, ամեն ժամանակի մեջ իր հաստատուն ասելիքն ունի:
Ժամանակն է վերանայել հայ մշակույթի կարևոր ճյուղերից մեկը` հայ երգը.
Մարդկության ամբողջ պատմության մեջ հայը եղել է արարիչ: Արարել ու զարգացրել է մշակույթը: Արարել է երգ, այնպիսի երգ, ինչպիսին կոմիտասյանն է:
Իսկ ի˚նչ է երգը. դա հավերժական հաղորդակցություն է տիեզերական աշխարհի հետ` բացառիկ կերպով չճանաչելով լեզու և ազգություն:
Մենք առաջարկում ենք հայ դասական ու ժողովրդական երգի միջոցով նորից անդրադարձ կատարել հայ մշակույթին: Հայ երիտասարդն այսօր քաջատեղյակ չէ, թե որն է իրական հայ երգն ու նրա ուժը: Քիչ է լսում ու շփվում հայ երգի իրական արժեքներին: Ծանոթ չէ հայկական երգի պատմությանը, ստեղծագործություններին ու նրա հեղինակներին:
Հայը արարել է խաչքարը, որը սկսել է խոսել տարբեր լեզուներով ու տարածվել որպես մշակութի ինքնատիպ ճյուղ: Դա եղել է ոչ միայն խաչի տեսքով մի քար, այլև քարին խոսելու ու պատմելու հնարավորություն տված հայկական զարդանախշեր:
Արարել է գորգագործություն, որտեղ էլ հայկական զարդերի միջոցով տարբեր քաղաքակրթություն ունեցող ազգերը խոսել են սիրո մասին:
«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը մշակել և Ձեր ուշադրությանն է ներկայացնում «Զվարթնոց» խորագրով Հայ դասական և ժողովրդական երգի պահպանում ու տարածում ծրագիրը, որի գլխավոր նպատակն է վերդարձնել հայ երիտասարդներին իրենց ակունքներին, հասանելի դարձնել նրանց հայ մշակույթը:
Այսօր բազմաթիվ կարծիքներ կարելի է լսել, որ հայ երիատասարդությունը չի լսում հայ երաժշտությունը: Սակայն անհրաժեշտ է նկատել, որ չկան անհրաժեշտ հարթակները, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ հայ դասական , հոգևոր և ժողովրդական երգգարվեստի հետ:
Ծրագիրը նախատեսվում է իրականցնել ՀՀ բոլոր 10 մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում:
Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ:
Մրցույթի ընթացքում երիտասարդները ներկայացնելու են հայ երգի ժանրերից որևէ մեկը` դասկան, հոգևոր, ժողովրդական:
Երգը առաջնահերթ դասելով` երիտասարդությանն ուղղորդել դեպի հայ մշակույթի ուսումնասիրություն:
Հայ երիտասարդին ներկայացնելով հայ մշակույթը` հնարավորություն ընձեռել կայանալու, հաստատվելու (բեմահարթակից արտահայտվելով), իր հասակակիցների, և ոչ միայն, ներկայությամբ փառաբանվելու, իր մշակույթը ցուցադրելու, ծանոթացնելու հնարավորություն տալ:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում: Մրցույթների ժամանակ երիտասարդները հնարավորություն կունենան շփվել իրենց հասակականիցների հետ տարբեր մարզրեից, քաղաքաներից, գյուղական համայնքներից: Իրար հետ շփվելու, նույն խնդիրն ունենալու, միմյանց հետ նույն հարթակում լինելու, նույն պայքարի մեջ գտնվելու փաստը հնարավորություն կտա հետագայում կապն ամրապնդելու, ինչը կբերի հետագա ավելի սերտ համագործակցության:
Ծրագրի խնդիրները
• Հնարավորություն ընձեռել երիտասարդներին ծանոթանալու հայ երգին
• Խրախուսել երիտասարդներին դառնալ հայ մշակույթի կրողները և տարածողները
• Բացահայտել հայ տաղանդաշատ երիտասարդներին
• Աջակցել երիտասարդներին առաջին քայլերում
• Խթանել ՀՀ տարածաշրջանի երիտասարդների միջև փոխհամագործակցությունը
• Մարզեր` մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների միջոցով
• Երևան` Բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով
• ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով:
Փառատոնի հայատարարությունը կտեղադրվի նաև կազմակերպության կայքէջում, լայն տարածում կունենա համացանցում, կտպագրվեն պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև ակնկալում ենք էլեկտրոնային լրատվական միջոցների լուսաբանումը:
2. Տեղեկատվության հավաքագրում, բաշխում` ըստ տարիքի և կրթության
Ծրագրի համակարգողները կհավաքագրեն և կամփեփեն ներկայացված հայտերը:
Լսումները, ինչպես նաև հետագա երկու մրցույթները տեղի կունեն միաժամանակ չորս ուղղություններով:
1. Արագածոտն-Արմավիր-Արարատ
2. Կոտայք-Գեղարքունիք-Տավուշ
3. Երևան-Գյումրի-Լոռի
4. Վայոց Ձոր-Սյունիք-ԼՂՀ
Յուրաքանչյուր համայնքում մասնակցում են մոտ 100 երիտասարդ, որոնցից ընտրվում են 30 լավագույնները:
Լսումները զուգահեռաբար տեղի կունենան 4 ուղղություններով, և կտևեն 2 օր:
Լսումների ժամանակ մասնակցիցները կարող են ներկայացնել ցանկացած երգ ցանկացած ժանրում:
Լսումներից հետո կայքում կտեղադրվեն հայ դասական և հայ ժողովրդական երգերի նոտայագրված և MP3-ի տարբերակները, որպեսզի հաջորդ փուլին կարողանան պատրաստեն արդեն կոնկրետ-հայ դասական , ժողովրդական կամ ժողովրդական երգ:
4. Մրցույթի առաջին և երկրորդ փուլեր, դասախոսություն հայ մշակույթի թեմայով /1-ին` սեպտեմբերի 11-14-ը, 2-րդ` սեպտեմբերի 18-21-ը/
5. Արագածոտն-Արմավիր-Արարատ
6. Կոտայք-Գեղարքունիք-Տավուշ
7. Երևան-Գյումրի-Լոռի
8. Վայոց Ձոր-Սյունիք-ԼՂՀ
Մրցութային երկու փուլերից յուրաքնչյուրը տևում է 2 օր:
Մրցույթի առաջին փուլի ընթացքում հարկավոր է ունենալ պատրաստած երեք երգ, որը պարտադիր պետք է լինի հայ դասական, ժողովրդական կամ ժողովրդական:
1-ին մրցությաին փուլից հետո ընտրվում են 30 լավագույն կատարողները, որոնք և անցնում են հաջորդ փուլ:
Առաջին փուլի ժամանակ, մասնակցին լսելուց հետո, ժյուրիի կողմից կկատարվի ժանրի խմբավորում, թե որ ուղղությամբ մասնակիցը պետք է հանդես գա երկրորդ փուլում (իհարկե պարտադիր է մասնակցի կարծիքը):
Երկրորդ փուլ անցած մասնակիցներին կկցվեն մասնագետ-մանկավարժներ երկրորդ փուլին ավելի ճիշտ ներկայանալու համար:
2-րդ մրցույթային փուլի ժամանակ 30 երիտասարդներից ընտրվում է լավագույն տասնյակը, որոնք կմասնակցեն եզրափակից մրցույթ-փառատոնին:
5. Մրցութային վերջին փուլ` Փառատոն /սեպտեմբերի 25-28-ը/
Փառատոնին մասանկցում են 120 երիտասարդներ 14 համայնքներից:
Փառատոնը տեղի կունենա չորս օր, Երևանում:
Փառատոնի արդյունքում 120 երիտասարդներից ընտրվում են 10 լավագույները, որոնք հետագայում արդեն կմրցեն սփյուռքահայ երիտասարդների հետ:
Ներկայումս հիմնադրամը նույնատիպ փառատոն է անցկացնում Սփյուռքում սփյուռքահայ երիտասարդների համար, որը կավարտվի սեպտեմբեր մասին:
Ժյուրիի կազմ`
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական կազմ:
Ծրագիրն իրականցվում է «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կողմից:
Համագործակցողներ`
• Հայ Առաքելական Եկեղեցի
• «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
• «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
Հայտարարված է` 03.08.2012
Վերջին ժամկետը` 15.09.2012
Հասցե` Լոռու մարզպետարան, մշակույթի և սպորտի բաժին, 318 սենյակ
Հեռ.` (0322)40266; (093)250396