Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ''Տուրիզմ ռեստարտ 2021'' համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում: Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝ http://bit.ly/3p8Gz7H Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 362131 | 091 362131 | 041 362131

Մարզի զբոսաշրջության դերակատարներին և զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Լոռու մարզպետարանի աջակցությամբ և One Way ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ''Տուրիզմ ռեստարտ 2021'' համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11-ին Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝ http://bit.ly/3p8Gz7H
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 362131 | 091 362131 | 041 362131

Կոնֆերանսի նպատակն է՝
 Կիսվել տուրիստական ոլորտի բիզնեսների հետ փորձով ու գիտելիքներով
 Օգնել մարզերի բիզնեսներին խորհուրդներով, որպեսզի կարողանան ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով
 Տուրիստական ոլորտում կապեր ձևավորել՝ համագործակցությունների համար
Կոնֆերանսին կարող են մասնակցել՝
 Տուրիստական ոլորտի հետ առնչվող բիզնեսների սեփականատերերը կամ աշխատակիցներ
 Ովքեր ցանկանում են տուրիստական ոլորտում սկսել բիզնես
Ովքեր հետաքրքրված են տուրիստական ոլորտով
Կոնֆերանսի թեմաներն են՝
 Ի՞նչպես համագործակցել տուրիստական ընկերությունների հետ:
Փորձագետ՝ Մաթևոս Բարսեղյան (ONE WAY TOUR ընկերության հիմնադր տնօրեն):
 Ինչպե՞ս ներգրավել հաճախորդներ թվային մարքեթինգի միջոցով:
Փորձագետ՝ Արփինե Փանոսյան (ONE WAY TOUR ընկերության մերքեթինգի բաժնի ղեկավար):
 Նորարարությունների կիրառումը զբոսաշրջության մեջ:
Փորձագետ՝ Արամ Հարությունյան (Հովեկ զբոսաշրջային գրասենյակի հիմնադիր, զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ):
 Ինչպե՞ս առաջխաղացնել տուրիստական բիզնեսը օնլայն ամրագրման համակարգերի միջոցով (Booking.com, Tripadvisor.com, AirBnB.com):
Փորձագետ՝ Անահիտ Ոսկանյան (ProHotel Solutions ընկերության հիմանդիր տնօրեն, հյուրանոցային ոլորտի վաճառքի և մարքեթինգի մասնագետ):
 Ինչպե՞ս հիմնել հաջողակ հյուրատնային բիզնես (կառավարման մոդել, պոտենցյալ խնդիրների կանխարգելման միջոցառումներ):
Փորձագետ՝ Սյուզաննա Ալոյան (ԵՊՀՔ դասախոս, զբոսաշրջության ոլորտի փորձագետ):
 Ինչպե՞ս հաղթահարել Covid 19-ի պատճառով առաջացած ճգնաժամային իրավիճակը:
Փորձագետ՝ Մարինա Սոլախյան (Հյուրանոցային ոլորտի խորհրդատու, վաճառքի և մարքեթինգի մասնագետ):
 Ինչպե՞ս Հաջողել տուրիստական բիզնես նախագիծը՝ WOW Glamping-ի օրինակով
Փորձագետ՝ Շուշաննա Կոստանյան ("WOW Glamping" ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն):
 Տուրիզմը` որպես համայնքի ենթակառուղվածքների զարգացման միջոց
Փորձագետ՝ Ֆլորա Ամիրխանյան ("OneNature,Vanadzor/Angar" ընկերության գործադիր տնօրեն)
 Ինչպե՞ս օգտագործել զբոսաշրջային նյութական և ոչ նյութական ռեսուրսների հնարավորությունները և ձևավորել այլընտրանքային առաջարկներ
Փորձագետ՝ Գոհար Մալխասյան (ԵՊՀՔ դասախոս, զբոսաշրջության ոլորտի փորձագետ) 

Հայտարարված է` 24.02.2021

Վերջին ժամկետը` 27.02.2021

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-08 11:23:44