Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
2012թ. հունիսի 29-30-ը Երևանի «Անի պլազւս» հյուրանոցում Եվրոպական միության կոդմից ֆինանսավորվող «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունր /նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյան/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցու¬թյամբ հրավիրել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն, թե՞ սոցիալական ներառում:
2012թ. հունիսի 29-30-ը Երևանի «Անի պլազւս» հյուրանոցում Եվրոպական միության կոդմից ֆինանսավորվող «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունր /նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյան/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցու¬թյամբ հրավիրել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն, թե՞ սոցիալական ներառում: Քայլ աոաջ, թե ... » խորագրով երկօրյա համաժողով, որի մասնակիցներն էին ՀՀ Աժ պատգամավորներ, Հայաստանում Եվրոպական միության պատվի¬րա¬կության պաշտոնատար անձինք, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնա¬խնդիր¬ներով զբաղվող ազգային և մարզային հանձնաժողովների /մասնավորապես Լոռու մարզային հանձնաժողովը բավական ներկայացուցչական կազմ ուներ/ և Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամներ, ՀՀ տարածքային կառա¬վար¬ման, աշխատանքի և սոցիայական հարցերի, առողջապահության, քաղաքաշինու¬թյան, սպորտի և Երիտասարդության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների նախա¬րա-րությունների, տարածքային և տեղական կառավարման մարմինների, Մարղու իրավունք¬ների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմւսկերւ-ւյությունների, մարզային քաղաքացիական ակտիվության խմբերի ներկայացուցիչ¬ներ, միջազգային փորձագետներ, ՀԿ-ների, ԶԼՄ֊ների ներկայացուցիչներ:
Համաժողովր նպատակ ուներ վեր հանելու այն խնդիրներն ու մարտահրավերներր, որոնք առկա են 2010թ. հոկտեմբերի 22-ից մեր երկրում ուժի մեջ մտած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից ի վեր, քննարկելու արդյոք մեր երկրում ձեռնարկվել են բավարար քայլեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծման՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու մատչելի միջավայրի ապահովման ուղղությամբ: Իսկ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային ցանցի եվրոպական տարածաշրջա-նային կազմակերպության նախագահ պարոն ժան - Լյուկ Սիմոնր ներկայացրեց հավասար հնարավորությունների ստեղծման և ներառման եվրոպական փորձր:
«Լիարժեք կյանք» ՀԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագիրը իրականացնում է «Լուսաստղ», «Փարոս», «Աստղացոլք» և «Թւսլին-հույս» գործընկեր ՀԿ-ների համագործակցությամբ՝ Լոռու, Արազածոտնի, Շիրակի ն Գեղարքունիքի մարզերի 19 քաղաքային համայնքներում: Համաժողովին ծրագրի անձնակազմը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, վերլուծություն-հաշվետվություններ /ՀՀ օրենս¬դրական դաշտի կիրառելիության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավական վիճակի, նրանց զբաղվածության, կարիքների գնահատման, ինչպես նաև միջավայրի մատչելիու¬թյան մասին/: Մասնավորապես կարիքների գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունը իրականացվել է ծրագրի կողմից ընտրված մարզերում:
Պետական կառավարման մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչ-ները խոսեցին հավասար հնարավորությունների ստեդծմանր և սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականության մասին, փաստեցին առկա իրավիճակր: Մասնավորապես՝ ՀՀ բժշկասոցիալական գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը խոսեց Հաշմանդամության ճանաչման նոր մոտեցումների, Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը և HDP բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության առկա իրավիճակի և հեռանկարների, «Աստղիկ» ՀԿ-ի նախագահ Լևոն Ներսիսյանը, Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանը՝ Շրջակա միջավայրի մատչելիության ապահովման, առկա իրավիճակի և հեռանկարների, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը՝ Հանրակրթության և մասնագիտական կրթության ընդհանուր իրավիճակի մասին: Ապա իրենց գործունեության և մարզերում իրականացվող ծրագրերի մասին տեղեկացրին «Վիժն Ինթերնեյշնլ» և «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հնչեցված մտքերն ու առաջարկները համախմբելու և խնդիրներր արդյունավետ կերպով վեր հանելու նպատակով համաժողովի մասնակիցներր աշխատեցին «ՏԻՄ ներգրավում ֊ համագործակցություն», «Գործատուների ներգրավում - սոցիալական գործրնկերություն» /աշխատանքային խմբի ղեկավար՝ Զբաղվածության Վանաձորի մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյան/, «Մասնագիտական կրթություն», «Հանրային քաղաքականության բարելավում և իրազե¬կում» /աշխատանքային խմբի ղեկավար՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյան/, ոլորտային տարբեր խմբերում, հանդես եկան ամփոփ տեղեկատվությամբ և տարաբնույթ առաջարկություններով:
Հայտարարված է` 03.07.2012
Վերջին ժամկետը` 30.07.2012
Պատասխանատու անձ` Վալերի Ջաղինյան
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ