Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հրավիրում է «Բազե 2012»-ը

2012թ. օգոստոսի 13-ից 19-ը Ծաղկաձորում կազմակերպվելու է «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքը:

2012թ. օգոստոսի 13-ից 19-ը Ծաղկաձորում կազմակերպվելու է «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքը: Հավաքի մասնակցները՝ Հայաստանի և սփյուռքի տարբեր երկրներից ժամանած 18-30 տարեկան երիտասարդները, հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, ուժերը չափելու մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներում:
Մարզերում մասնակիցների ընտրությունը պետք է կատարվի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների հետ համատեղ կազմակերպված մրցույթների հաղթողներից:
Հավաքին մասնակցել ցանկացողները հայտ լրացնելու համար մինչև ս.թ հուլիսի 6-ը պետք է ներկայանան Լոռու մարզպետարանի 205 և 318 սենյակներ, ինչպես նաև Տ. Մեծի 35 հասցեում Վանաձորի երիտասարդական կենտրոն (թիվ 3 դպրոցի հարևանությամբ, մուտքը՝ Տերյան փողոցից):
Հիշեցնում ենք, որ «Բազե 2012» հավաքին կարող են մասնակցել միայն նախորդ հավաքներին և փառատոններին չմասնակցած երիտասարդները:

Լոռու մարզպետարան
 

Հայտարարված է` 21.06.2012

Վերջին ժամկետը` 06.07.2012

Պատասխանատու անձ` Տ.Բադոյան, Ա.Ռեւազյան
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23