Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջներին համապատասխան ՀՀ Լոռու մարզի սոցիալական աջակցու¬թյան տարածքային մարմինները /այսուհետ՝ ՍԱՏՄ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորում են տարածաշրջանային համակարգող խորհուրդներ /այսուհետ՝ Խորհուրդ/։ ՀՀ Լոռու մարզի տարածաշրջաններում համագործակցող կողմեր են. սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպություններ, որոնք իրենց առաջարկությունները, մինչև 2020թ. հուլիսի 15-ը, խորհրդի անդամու¬թյան համար կարող են ներկայացնել ՍԱՏՄ-ներ.
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» թիվ 1044-Ն որոշման պահանջներին համապատասխան ՀՀ Լոռու մարզի սոցիալական աջակցու¬թյան տարածքային մարմինները /այսուհետ՝ ՍԱՏՄ/ սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորում են տարածաշրջանային համակարգող խորհուրդներ /այսուհետ՝ Խորհուրդ/։
ՀՀ Լոռու մարզի տարածաշրջաններում համագործակցող կողմեր են. սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություն¬ներ տրամադրող այլ կազմակերպություններ, որոնք իրենց առաջարկությունները, մինչև 2020թ. հուլիսի 15-ը, խորհրդի անդամու¬թյան համար կարող են ներկայացնել ՍԱՏՄ-ներ.
Վանաձոր և Գուգարքի տարածաշրջան՝ Վանաձորի ՍԱՏԲ /ք.Վանաձոր, Գ.Նժդեհի փող. թիվ 14, հեռ.՝ 0322 2-31-67, պետ՝ Արմեն Ավետյան/,
Սպիտակի տարածաշրջան՝ Սպիտակի ՍԱՏԳ /ք.Սպիտակ, Թորոսյան փող. 2, հեռ.՝ 0255 2-28-79, պետի ժ/պ՝ Մարտին Հաջյան/,
Ստեփանավանի տարածաշրջան՝ Ստեփանավանի ՍԱՏԳ /ք.Ստեփանավան, Բաղրամյան 62, հեռ.՝ 0256 2-21-19, պետ՝ Լիլիթ Մաղաքյան/,
Թումանյանի տարածաշրջան՝ Թումանյանի ՍԱՏԳ /ք.Ալավերդի, Սայաթ-Նովա փող. թիվ 3, հեռ.՝ 0253 2-40-15, պետի ժ/պ՝ Գագիկ Էվոյան/,
Տաշիրի տարածաշրջան՝ Տաշիրի ՍԱՏԳ /ք.Տաշիր, Վ.Սարգսյան փող., Համալիր կենտրոն, հեռ.՝ 0254 2-18-10, պետ՝ Վազգեն Ղազարյան/։
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են. ա) սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձը, բ) սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացումը:
Հայտարարված է` 01.07.2020
Վերջին ժամկետը` 15.07.2020
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ