Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ Պետական մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանում ֆինանսատնտեսական բնագավառի ռազմավարության մշակման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ Պետական մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանում ֆինանսատնտեսական բնագավառի ռազմավարության մշակման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար:

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ
Պետական մարմնին վերապահված գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանում ֆինանսատնտեսական բնագավառի ռազմավարության մշակման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար:

Գործառույթները
1. Իրականացնել մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսաբյուջետային համալիր վերլուծություն /հաշվապահական հաշվառում և այլն/,
2. Կատարել ՀՀ Լոռու մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության համալիր վերլուծություն /ֆինանսական գործունեության առողջացման ծրագրի ներկայացում, հաշվապահական հաշվառման և ֆինանսա¬տնտեսագիտական հարցերի քննարկման նախապատրաստում և այլն/,
3. Մասնակցել բնագավառի մասնագետների համար նախատեսված վերապատրաստումներին և դասընթացներին,
4. Առաջարկել ֆինանսատնտեսական բնագավառի արդյունավետությունը ստուգող գնահատման ընթացակարգ,
5 . Ներկայացնել ՀՀ Լոռու մարզում ֆինանսատնտեսական բնագավառի 2021-2025թթ. ռազմավարության մշակման և համակարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով առաջարկություններ,
6. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացնել պարբերական հաշվետվություններ:
Պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Եռամսյակը մեկ ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ Պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները.
1. Տնտեսագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2. Ֆինանսատնտեսագիտական բնագավառում առնվազն տասը տարվա մասնագիտական փորձառություն, ներքին աուդիտի ենթաբնագավառում աշխատանքային հմտություն,
3. Հաշվապահական հաշվառման ենթաբնագավառի անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում և այդ բնագավառում աշխատանքային փորձ,
4. Պետական համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձը (Ֆինանսատնտեսագիտական բնագավառում) կդիտվի որպես առավելություն,
5. Հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ,
6. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
7. Համակարգչային ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
8. Թիմում աշխատելու ունակություն:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ Լոռու մարզպետարան,ք.Վանաձոր Հայքի հրապարակ 1
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են՝
- գրավոր դիմում (Լրացվում է տեղում)
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները, բնօրինակի հետ միասին
- աշխատանքային գրքույկի պատճենը, բնօրինակի հետ միասին (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի պատճենը բնօրինակի հետ միասին
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի
- անձնագրի պատճենը
- ինքնակենսագրական

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Պայմանագրի գործողության սկիզբն է` 05.06.2020 թվականը:
Աշխատավարձի չափը՝ 370000 (երեք հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ
Փաստաթղթերն ընդունվում են՝ ս/թ հունսի 2-ից միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են՝ առձեռն, անձամբ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 04.06.2020թ. ժամը 12.30-ը:
ՀՀ Լոռու մարզպետարանում նշված պաշտոնը զբաղեցնելու համար կարող եք դիմել ՀՀ Լոռու մարզպետարան (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ1, հեռ.0322-2-10-24, +37498751530)

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար
պարոն Ա.Մխիթարյանին
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)

քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)

---------------------------------- հեռախոսահամարը

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:

------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

Հայտարարված է` 27.05.2020

Վերջին ժամկետը` 04.06.2020

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36