Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է
Հունիսի 17-ից հուլիսի 7-ին Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը կիրականացնի «Սահմանից՝ Սահման(Border2Border)» նախաձեռնությունը: Ծրագրի մասնակիցները՝ 6 հոգուց բաղկացած Խաղաղության կորպուսի երկու խումբ, քայլարշավ-քարոզարշավ են անելու Հայաստանի ողջ տարածքով:

Առաջին խմբի քարոզարշավը կմեկնարկի երկրի հյուսիսից՝ Վրաստանի սահմանագլխից, երկրորդը՝ Իրանի սահմանագլխից:Ամբողջ ընթացքում B2B խումբը, տեղացի ակտիվ գործընկերների հետ միասին, կանցկացնի 18 ինտերակտիվ սեմինարներ երեխաների և համայնքների անդամների համար, որոնց ընթացքում տրամադրվելու է կարևոր տեղեկատվություն «Թափոնների կրճատում», «Կանոնակարգված սննդակարգ», «Պարբերական վարժանքներ» և «Ծխախոտի և ալկոհոլի վտանգները» թեմաների վերաբերյալ:
Երեք շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր թիմ կքայլի 275 կիլոմետր՝ հասնելով Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաք, որտեղ կանցկացվի միասնական սեմինար և տեղի կունենա փակման արարողություն:
Հավելյալ տեղեկությունների կամ «Սահմանից՝ Սահման(Border2Border)» ծրագրում ընդգրկվելու համար դիմել Մարիամ Արզումանյանին 010 513 511 հեռախոսահամարով, կամ marzumanyan@peacecorps.gov էլ. փոստով:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակ
Հայտարարված է` 06.06.2012
Վերջին ժամկետը` 17.06.2012
Պատասխանատու անձ` Դեվիդ Լիլլի
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (010) 513 511