Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Երիտասարդների մրցակցության չափանիշներ «Բիզնես գաղափարների շուկա» ծրագրով հայտարարվում է մրցույթ

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խրախուսել ձեռնարկատիրական կարողությունները՝ աջակցելով նրանց հիմնադրելու սեփական բիզնեսը: Ծրագրին կարող են մասնակցել 20-30 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, օժտված են բիզնես սկսելու գաղափարներով:

 Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խրախուսել ձեռնարկատիրական կարողությունները՝ աջակցելով նրանց հիմնադրելու սեփական բիզնեսը:

Ծրագրին կարող են մասնակցել 20-30 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, օժտված են բիզնես սկսելու գաղափարներով:

Ծրագրին մասնակցելու համար կարևոր նախապայմանն է, որ երիտասարդները ներկայացնեն իրենց և բիզնես գաղափարների վերաբերյալ տեղեկություններ ըստ կցվող ձևի:

Ներկայացված ձևի դիմումների հիման վրա կատարվելու է մասնակիցների նախնական ընտրություն, և ընտրվածների հետ Հայաստանի գործատուների հանրապետական միության մասնագետի հետ հանդիպում ծրագրի ընթացքը պլանավորելու նպատակով:

1.Ընտրվածները` Լոռու մարզի, ընդհանուր թվով, 15 երիտասարդներ 5 օր կստանան վերապատրաստում և խորհրդատվություն՝ «Ինչպես սկսել սեփական բիզնեսը» թեմայով:
Դրա շրջանակում կտրամադրվի լրացուցիչ ուսուցում բիզնես գաղափարի ձևավորման, մարկենտինգի, հարկային օրենսդրության, աշխատանքային օրենսդրության, աշխատանքի անվտանգության, վաճառքի կազմակերպման վերաբերյալ:
Վերջնական արդյունքում մասնակիցները կկարողանան կազմել իրենց բիզնես պլանը:
Ուսուցանված 15 մասնակիցներից վերջնականապես կընտրվեն 8-10 կամ ավելի երիտասարդներ, որոնց Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կտրամադրի փոքր ֆինանսական աջակցություն պաշտոնապես բիզնեսը գրանցելու համար` Ա/Ձ կամ ՍՊԸ:

Դիմումների ներկայացնելու ժամկետը 05.06.2012թ ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն, Արմինե Հովհաննիսյանին hovhannisyan@employers.am Հրաչուհի Խաչատրյանին
achuk66@mail.ru, Անի Մակարյանին ani.makaryan@employers.am,
Հեռախոս՝ 010-52-74-21, 010-52-87-09

Հարգանքով
Հայաստանի գործատուների հանրապետական միություն

Հայտարարված է` 31.05.2012

Վերջին ժամկետը` 05.06.2012

Պատասխանատու անձ` Հայաստանի գործատուների հանրապետական միություն
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (+374 10)527421, (+374 10)528709
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38