Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Ուշադրություն, իրազեկման միամսյակը մեկնարկել է

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2019թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց հրավիրում ենք միամսյակին ակտիվ մասնակցության և աջակցության:
Միամսյակի ընթացքում աչքի ընկած հասարակական կազմակերպություն¬ները կխրախուսվեն:
Առավել մանրամասն տեղեկությունների համար ՀԿ-ները կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետա¬րանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (դիմել՝ հեռ. /0322/ 2-33-99, թիվ 301 և 304 սենյակներ):

ՀՀ Լոռու մարզպետարան

Հայտարարված է` 15.11.2019

Վերջին ժամկետը` 15.11.2019

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53