Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար

 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ
ՀՀ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետի համար

Գործառույթները
1. Իրականացնել մարզի զբոսաշրջային քարտեզագրում,
2. Ստեղծել զբոսաշրջային նոր պրոդուկտներ, մասնակցել առկա հնարավորությունների զարգացմանը և նորացմանը,
3. Մշակել մարզի 2021-2025 թթ. զբոսաշրջային ռազմավարության հիմքերը,
4. Կազմել զբոսաշրջային պրոդուկտների արդյունավետությունը ստուգող գնահատման համակարգ,
5. Կազմակերպել և իրականացնել ոլորտի մասնակիցների համար նախատեսված վերապատրաստումներ և դասընթացներ,
6. Ներգրավել տեղական, պետական, միջազգային կազմակերպություններին և շահագրգիռ կառույցներին՝ մարզի զբոսաշրջային ներդրումային փաթեթը ստեղծելու գործում,
7. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացնել պարբերական հաշվետվություններ:

Պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Եռամսյակը մեկ ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ Պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները.
1. Գործարարություն և վարչարարություն ոլորտի բարձրագույն կրթություն,
2. Պետական և միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ (զբոսաշրջային ոլորտի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
3. Հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ,
4. Համակարգչով և ժամանակակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5. Թիմում աշխատելու ունակություն։

Աշխատանքի վայրը՝ ՀՀ Լոռու մարզպետարան,ք.Վանաձոր Հայքի հրապարակ 1
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են՝
- գրավոր դիմում
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները, բնօրինակի հետ միասին
- աշխատանքային գրքույկի պատճենը, բնօրինակի հետ միասին (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի պատճենը բնօրինակի հետ միասին
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի
- անձնագրի պատճենը
- ինքնակենսագրական

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
• հարցազրույց

Պայմանագրի գործողության սկիզբն է` 22.11.2019թվականը:
Աշխատավարձի չափը՝ 426000 (չորսհարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ
Փաստաթղթերն ընդունվում են՝ ս/թ նոյեմբերի 18-ից միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են՝ առձեռն, անձամբ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 20.11.2019թ. ժամը 12.30-ը:
ՀՀ Լոռու մարզպետարանում նշված պաշտոնը զբաղեցնելու համար կարող եք դիմել ՀՀ Լոռու մարզպետարան (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ1, հեռ.0322-2-10-24, +37498751530)

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի
ժամանակավոր պաշտոնակատար
պարոն Վ.Խաչատրանին
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)

քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)

---------------------------------- հեռախոսահամարը

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:

------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

 

 

 

 

Հայտարարված է` 18.11.2019

Վերջին ժամկետը` 20.11.2019

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36