Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի հոկտեմբերի 28-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

 «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:

Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի հոկտեմբերի 28-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։


1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի (այսուհետ՝Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկայինգինևայլն (այսուհետ Ցանկ)։
link:https://docdro.id/1OczflA

1․2 Մրցույթին մասնակցելու և գնային առաջարկի հայտը (այսուհետ՝Հայտ) և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ
link:https://drive.google.com/file/d/1KfUSwk8EATF1LX5zxl8plSZUa6h2LoaE/view?usp=sharing

2. Մրցույթի կարգը և պայմանները
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը(այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
link: https://docdro.id/kYmbL3q

2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Հայտը և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ՝ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև հոկտեմբերի 25-ը, ժամը 17․00-ն։
2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, կամ 012 528516 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru, h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:

2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։
2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝առկայության դեպքում) կամստորագրված (ֆիզիկականանձիկողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• «տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարողեքգտնել 1․1 հղումով՝Ցանկում):

Ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթը:
3. Մրցույթի արդյունքների ամփոփում
3.1 Տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:
3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետԳնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:

3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռքբերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ուպայմանները
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, 3 աշխատանքային օրվա ընթացքում՝հաշվանցելով մասնակցության վճարը։
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռքբերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։

 

 

Հայտարարված է` 11.10.2019

Վերջին ժամկետը` 28.10.2019

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53