Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին: Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1.դիմում(ձևը լրացվում է տեղում), 2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում(ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը՝ պատճենով,
3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ը՝ դիպլոմ(ներ)ը՝ պատճեն(ներ)ով,
3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանք՝ պատճենով կամ ուսանողական տոմսը՝ պատճենով,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Քաղաքացու՝ Թեստավորմանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատողի կողմից համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես վերադարձվում են քաղաքացուն:
Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի հունիսի 14-ից մինչև 2019 թվականի հունիսի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են
ժամը9:30-ից12:30-ըև14:30-ից17:30-ը:
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացուն տրվում է ստացական, որում նշվում են թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2019 թվականի հուլիսի 15-ից սկսած: Ելնելով թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի և (կամ) ժամերի:
Թեստավորման յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ:
Թեստը ձևավորվում է թեստավորման անցկացման էլեկտրոնային ծրագրի միջոցով: Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից:
Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝ նշված չափաքանակներով՝
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 առաջադրանք.
2. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք՝ 5 առաջադրանք.
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ՝ 5 առաջադրանք («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ).
4. հայերենի իմացություն` 10 առաջադրանք.
5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն՝ 5 առաջադրանք.
6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն՝ 15 առաջադրանք:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլեկտրոնային փոստի հասցե՝ arus.darbinyan@cso.gov.am):
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հայտարարված է` 21.06.2019
Վերջին ժամկետը` 28.11.1899
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ