Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ

ՀՀ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 11) ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերի համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայանում`

1.հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1/,

2.բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,

3.ռուսական կրթությունը պարտադիր է,

4.անձնագրի պատճենը,

5.ինքնակենսագրություն /Ձև4/,

6.թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները, 7.մեկ լուսանկար՝ 3 x 4 չափսի։

Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 20-ին, ժամը 11-ին՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում. հասցեն` Ազատամարտիկների պուրակ-1:Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետ է սահմանվում սեպտեմբերի 16-ը:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Տեղեկությունների համար զանգահարել` 2-09-37, 2-21-30: 

Հայտարարված է` 20.08.2011

Վերջին ժամկետը` 16.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 322) 2-09-37, (00 374 322)2-21-30



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43