Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ գերմաներենի ուսուցչի որակավորում ունեցող անձինք: Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից,
2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից:
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1),
2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ,
3. անձնագրի պատճենը,
4. մեկ լուսանկար (3x4 չափսի),
5. ինքնակենսագրություն (Ձև 4),
6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ: Աշխատատեղի վարձատվությունը` մեկ ժամի արժեքը՝ 4025-4225 դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. սեպտեմբերի 23-ը:
Մրցույթը կկայանա Չկալովի հիմնական դպրոցում՝ 2011թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 11-ին: Հեռ.՝ (055) 32-32-00։
Հայտարարված է` 19.08.2011
Վերջին ժամկետը` 23.09.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 55) 32-32-00