Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպու¬թյունը, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց ն քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող ու քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց, հավաքագրել արդիական ու հիմնավոր տեղեկատվություն փաստաթուղթ ձեոք բերելու խոչընդոտների ու մարտահրավերների վերաբերյալ, գնահատել ու վերլուծել դրանք, ինչպես նան իրենց խնդիրների համար փնտրել արդյունավետ լուծումներ:

Ծրագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության հետ համագործակցությամբ, ծրագրի շահառուներին տրամադրվելու են հետևյալ ծառայությունները. իրավաբանական խորհրդատվություն, համապատասխան փաստաթղթերի կազմում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանն օժանդակում, պետական մարմիններ, այդ թվում՝ դատարան ներկայացվող դիմումների կազմում և, ըստ անհրաժեշտության, ներկայացուցչության ապահովում:

Հավանական շահառուները կարող են դիմել հետնյալ հեռախոսահամարաներով՝ (091) 600 280/600 288 ֊ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, (010) 370 264՝ - ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ:

Հայտարարված է` 06.12.2018

Վերջին ժամկետը` 28.12.2018

Պատասխանատու անձ` Հրայր Հակոբյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզպետարան, Տեղեկատվական և հաս-յան հետ կապերի բաժին
Հեռ.` 2-04-13



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36