Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 3) ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԱՍՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

 Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ դասվարի որակավորում ունեցող անձինք:

Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.

1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից,

2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից:

Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1),

2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ,

3. անձնագրի պատճենը,

4. մեկ լուսանկար (3x4 չափսի),

5. ինքնակենսագրություն (Ձև 4),

6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ:

Աշխատատեղի վարձատվությունը` մեկ ժամի արժեքը՝ 4025-4225 դրամ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. սեպտեմբերի 23-ը: Մրցույթը կկայանա Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան հիմնական դպրոցում՝ 2011թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ին: Հասցեն՝ Վանաձոր, Տիգրան Մեծի-35։ Հեռ.՝ (0322) 4-46-96։

Հայտարարված է` 19.08.2011

Վերջին ժամկետը` 23.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 322) 4-46-96



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36