Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ

ՄՐՑՈՒՅԹ` «ՎԱՆԱՁՈՐԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 10) ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ` ՀՀ «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ10) ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. ՀՀ «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) բարձրագույն կրթություն, բ) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:

2.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (հաստատության խորհրդի նախագահի անունով), բ) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը և բնօրինակը, գ) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը և բնօրինակը, դ) տվյալ ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման ծրագիր (ներկայացվում է մրցույթի օրվանից անվազն երեք օր առաջ), ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ) աշխատանքային գրքույկի պատճենը և բնօրինակը:

3.Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ, ժամը 10-ից 16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` հաստատության խորհրդին: Հասցեն` Վանաձոր, Աղայան-59, հեռախոսներ` (0322) 4-93-31, (094) 44-16-00:

Մրցույթը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 13-ին`  «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում: 

Հայտարարված է` 19.08.2011

Վերջին ժամկետը` 26.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 20593; (00 374 322) 4-93-31, (00 374 94) 44-16-00



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13