Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ

ՄՐՑՈՒՅԹ` «ՎԱՆԱՁՈՐԻ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 5) ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԿԳ նախարարության «Վանաձորի Վ. Տերյանի անվան (թիվ 5) ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ` ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
1. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ա) դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում), զ) աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը`բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի սեպտեմբերի 23-ը ներառյալ, ժամը 9-ից մինչև 15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից` ՙՎանաձորի Վ. Տերյանի անվան (թիվ 5) ավագ դպրոց՚ ՊՈԱԿ -ի խորհրդին: Հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փակուղի- 2, հեռ.՝ 4-63-55։
Մրցույթը տեղի կունենա ՙՎանաձորի Վ. Տերյանի անվան (թիվ 5) դպրոց՚ ՊՈԱԿ–ում, սեպտեմբերի 29-ին, ժամը 11-ին: 

Հայտարարված է` 19.08.2011

Վերջին ժամկետը` 23.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 322) 46355



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36