Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)

2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3. Անձնագրի պատճենը,

4. Ինքնակենսագրություն (Ձև 4),

5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),

6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,

7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ին՝ Սարատովկայի միջնակարգ դպրոցում։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (099) 90-71-65: 

Հայտարարված է` 19.08.2011

Վերջին ժամկետը` 26.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 99) 90-71-65



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-13 17:52:20