Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Տնօրենի թափուր պաշտոնի հայտարարություն

Մրցույթ՝ « ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

«ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
1. «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ), ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ)աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի սեպտեմբերի 27-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրերից՝ «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին: Հեռախոս՝ (0256) 6-00-86։
Մրցույթը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 13-ին՝ՙ «ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ում:
 

Հայտարարված է` 10.08.2011

Վերջին ժամկետը` 27.09.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (00 374 322) 23299, (00 374 256) 6-00-86



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13