Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարներ» մրցույթ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարներ» մրցույթ: • Մրցույթի իրականացմանը աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: • Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար և կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողների համար: • Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես հետևյալ ոլորտներում. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ • Տեղեկատվության որոնման բարելավում Նորարար զբոսաշրջային գաղափարների մշակում Նպատակներից մեկը Լոռու մարզում և Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է, որտեղ զբոսաշրջությունը հայտարարված է տնտեսության առաջնային ոլորտ: Ինչպես նաև գաղափարներ, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները: Մրցույթի ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/պրոդուկտների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ` համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք և եկամուտներ: Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը: • Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների հիման վրա ամբողջ Հայաստանից կընտրվի 20 թիմ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4-ն է: Այսպիսով, մրցույթում ակնկալվում է ունենալ 80 մասնակից:

Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/պրոդուկտների նախատիպերի վրա և կներկայացնեն ժյուրիին որոշման համար:

 

Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ:

·         Մրցույթի հաղթողների համար սահմանվում է 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող պրոդուկտի մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այս դեպի Եվրոպա:

·         «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարներ» մրցույթը կանցկացվի ապրիլի 7-8-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

·         Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի տրանսպորտ դեպի Վանաձոր և ետ:

Խնդրում ենք գրանցվել՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfgAmEJToT3TKvTkv1ldQxDF8QRh_oEyETI-Lz3OSyOKl8fZw/viewform   

 Գրանցման վերջնաժամկետն է մարտի 26, 18:00:

 

Հայտարարված է` 06.03.2018

Վերջին ժամկետը` 26.03.2018

Պատասխանատու անձ` Հասմիկ Մկրտչյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզպետարան, Հայքի հրապարակ, 4-րդ հարկ, 412 սենյակ
Հեռ.` 0322 2-53-25
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53