Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հայտարարություն
Արեւածաղկի յուղի բաշխում սոցիալապես անապահով ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1786-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված արևածաղկի ձեթը պետք է բաշխվի Լոռու մարզի տարածքային սոցիալական ծառայությունների կողմից՝ համայնքապետերի աջակցությամբ: Ցուցակում ընդգրկված են 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքները, որոնցից յուրաքանչյուրին կտրվի 3 շիշ արևածաղկի ձեթ: Օգնություն կստանան՝
Վանաձոր և Գուգարքի տարածաշրջանում՝ 7.422 ընտանիք,
Սպիտակի տարածաշրջանում՝ 4.777 ընտանիք,
Ստեփանավանի տարածաշրջանում՝ 5.545 ընտանիք,
Թումանյանի տարածաշրջանում՝ 1.834 ընտանիք,
Տաշիրի տարածաշրջանում՝ 1.392 ընտանիք:
Բնակչությանը տեղեկացվում է, որ օգնությունը բաշխվելու է տարածաշրջանային կենտրոններում՝ տարածքային սոցիալական ծառայությունների կողմից, իսկ մյուս համայնքներում գործընթացին մասնակից կլինեն համայնքների ղեկավարները:
Շահառուները օգնությունն ստանալու համար պետք է ներկայացնեն ընտանիքի սոցիալական անձնագիրը, օգնություն ստացող ընտանիքի անդամը՝ անձնագիրը:
Հայտարարված է` 21.12.2011
Վերջին ժամկետը` 30.12.2011
Պատասխանատու անձ` Ս. Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23399