Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

1.ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 2.Սննդի գործոնով փոխանցվող հիվանդությունները և նրանց կանխարգելումները 3.«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» 4.Թունավորում սնկերից և նրանց կանխարգելումը

Սննդի գործոնով փոխանցվող հիվանդությունները և նրանց կանխարգելումները
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ զգուշացումների և զանգվածային լրատվության միջոցներով տարվող բւսցատրական աշխատանքների, հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սննդի գործոնով պայմանավորված հիվանդությունների սննդային տոքսիկոինֆեկցիաների, սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր;

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Սննդի գործոնով պայմանավորված հիվանդությունները ի հայտ են գալիս ախտածին (սալմոնելլա, շիգելլւս և այլն) և պայմանական ախտածին (ստաֆիլակոկ, ստրեպտակոկ, էնթեռոկոկ և այլն) մանրէներով վարակված սննդամթերք օգտագործելիս: Այս հիվանդությունների վարակի աղբյուր է հանդիսանում հիվանդ (սուր և խռոնիկ) կամ առողջ մւսնրէւսկիր մարդիկ, որոնցից արտազատված կղանքային զանգվածներով (ստաֆիլակոկային վարակի դեպքում նաև քթի, բերանի խոռոչի, թարախակալված մաշկի միջոցով) կարող են աղտոտվել սննդամթերքը, ջուրը, կենցաղային օգտագործման պարագաները և այլն:
Սննդի գործոնով պայմանավորված հիվանդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
֊ արգելվում է պատահական աղբյուրների ջուրն օգտագործել խմելու նպատակով, ինչպես նաև սննդամթերքը մշակելու և ճաշատեսակներ պատրաստելու, խոհանոցային և սպասքի պարագաները լվանալու համար,
֊ անհրաժեշտ է խուսւսփել պատահական վայրերից, ինչպես նաև առանց սառնարանային պայմանների վաճառվող արագ ւիչացող սննդամթերք գնելուց,
- սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա պիտանելիության ժամկետի, պահպանման պայմանների վրա,
֊ անհրաժեշտ է սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,
֊ սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն անհրաժեշտ է չօգտագործել,
֊ ճաշատեսակներ պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
֊ սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ օճառով ագտագործելով միայն խմելու ջուր,
֊ արգելվում t ձեռքերի մաշկի վնասվածքների առկայության դեպքում զբաղվել ճաշատեսակների պատրաստմամբ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հիվանդությունը զարգանում է շատ արագ, նախնական ախտանիշները կարող են ի հայտ գալ մի քանի ժամվա ընթացքում; Հիվանդության առաջին նշաններն են՝ ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի՝ շրջանում, ընդհանուր թուլություն. Առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո անհրաժեշւո է դիմել շտապ օգնություն;
«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»

Հողագործության շրջանը ընթացքի մեջ է և թունաքիմիկատներով թունավորումների խնդիրը մնում է արդիական: Այս առումով ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝

Թունաքիմիկատներ գնելիս՝
1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով:

Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով.
1) Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստը առօրյա հագուստից առանձին,
2) Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
3) Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
4) Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
5) Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
6) Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
7) Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
8) Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
9) Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
10) Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
11) Մի՛ փչեք հեղուկացրի (ներարկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,
12) Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
13) Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
14) Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ:



Աղիքային վարակիչ հիվանդություններից են որովայնային տիֆը, դիզենտերիան, սալմոնելոզները, խոլերան, վիրուսային հեպատիտ A-ն և այլն:
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածված են ամենուր և արձանագրվում են տարվա բոլոր եղանակներին: Սակայն հիվանդացությունր, հատկապես, վերելք է ունենում ամռան-աշնան ամիսներին: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են սննդի, ջրի, սպասքի, այլ կենցաղային իրերի, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով: Այս հիվանդությունների վարակի աղբյուր է հիվանդ (սուր և խրոնիկ) կամ առողջ մանրէակիր մարդը, որից արտազատված կղանքային զանգվածներով կարող են աղտոտվել սննդամթերքր, ջուրը, կենցաղային օգտագործման պարագաները, խաղալիքները, դռների բռնակները և այլն:
Աղիքային վարակիչ հիվանդություններն ընթանում են ջերմության բարձրացումով, սրտխառնոցով, փսխումով, որովայնի շրջանում ցավով, լուծով, ընդհանուր թուլությամբ և այլ երևույթներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևոր նախապայմաններ են՝
• Սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը) օգտագործելուց առաջ լավ լվանալ՝ ցանկալի է հոսող ջրով:
• Սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով:
• Շուտ փչացող սննդամթերքը չպահել սենյակային պայմաններում, այլ՝ սառնարանում:
• Պահպանել անհատական հիգիենայի կանոնները: Ձեռքերը պահել մաքուր վյւճսւկում, լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո:
• Շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթաՐնեՐ ոլ անսարքություններ դիտարկելիս, անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին:
• Խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացրած վիճակում:
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ  առողջապահության նախարարությունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ զգուշուցամների և զանգվածային լրաավության միջոցներով տարվող բացատրական աշխատանքներին, հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերով թունավորումների դեպքեր:

 

ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆ Սնկերը բաժանվում են 2 խմբի՝ ուտելի և ոչ ուտելի կամ թունավոր սնկեր: Իրենց հերթին ուտելի սնկերը բաժանվում են պայմանական և ոչ պայմանական ուտելի սնկերի: Ոչ պայմանական ուտելի սնկերն օգտագործում են սննդում աոանց նախնական մշակման, իսկ պայմանական ուտելի սնկերը պատրաստումից առաջ պետք է ենթարկվեն հավելյալ մշակման (երկարատև պահել ջրի տակ, եփել և թափել եփուկը ):

Սնկերի թունավորումներից խուսափելու համար ՀՀ  առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

Չհավաքել պատահական վայրերից, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր

Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից՝ համապատասխան տրված թղթի առկայության դեպքում

Սունկ - պատրաստելիս անվերապահորեն պահպանել նրա խոհարարական մշակման հատուկ պայմանները

ՈԻշադրություն ՝

Սնկերից թունավորումների ժամանակ գաղտնի շրջանի տևողությունը կախված է թունավոր սնկի տեսակից և կարող է տևել 1-20 ժամ, որից հետո ի հայտ են գալիս հետևյալ նախնական ախտանշանները՝ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, ցավ որովայնի շրջանում, աղեստամոքսային համակարգի ախտահարում, այնուհետև կարող են ախտահարվել նյարդային, սրտանոթային համակարգերը, լյարդը, երիկամները և այլն:

Նախնական ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել մոտակա բուժկազմակերպություն՝ առաջին բուժօգնություն ստանալու համար, հետագա բարդություններից խուսափելու նպատակով: ճիշտ ժամանակին բժշկական օգնություն չկազմակաերպելու դեպքում սնկերից թունավորումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

 

 

 

Հայտարարված է` 07.06.2016

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Ս. Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,301 սենյակ
Հեռ.` (+374322)23399
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38