Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

«ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝  «ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար։

1. «ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։

2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման  ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ)աշխատանքային գրքույկի պատճենը։

3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին։

4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրից՝ «ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին։

Մրցույթը տեղի կունենա  2011թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 11-ին՝ Եղեգնուտիմիջնակարգ դպրոցում։

Հեռ.՝  (0322) 6-82-08, (099) 59-77-14։

ԸՆԴՈՒՆՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Հայտարարված է` 11.11.2011

Վերջին ժամկետը` 09.12.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-21 17:35:15