Տպել
Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 4) ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար։
1. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ)աշխատանքային գրքույկի պատճենը։
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին։
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրից՝ «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին։
Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 15-ին՝ Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) միջնակարգ դպրոցում։ Հասցեն՝ Տիգրան Մեծի-23, հեռ.՝ (0322) 2-54-60։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 11.11.2011
Վերջին ժամկետը` 09.12.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`