Տպել
Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 6) ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ տեխնոլոգիայի ուսուցչի որակավորում ունեցող անձինք։ Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից, 2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից։
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1), 2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ, 3. անձնագրի պատճենը, 4. մեկ լուսանկար (3x4 չափսի), 5. ինքնակենսագրություն (Ձև 4), 6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. դեկտեմբերի 12-ը։
Մրցույթը կկայանա դեկտեմբերի 15-ին, ժամը 12-ին՝ Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում։
Հասցեն՝ Գրիգոր Լուսավորիչի-47։
Հեռ.՝ (0322) 2-05-91, (093) 32-80-91։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 11.11.2011
Վերջին ժամկետը` 12.12.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`