Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 12) ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ աշխարհագրության ուսուցչի որակավորում ունեցող անձինք։ Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից, 2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից։
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1), 2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ, 3. անձնագրի պատճենը, 4. մեկ լուսանկար (3x4 չափսի), 5. ինքնակենսագրություն (Ձև 4), 6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. դեկտեմբերի 2-ը։

Մրցույթը կկայանա դեկտեմբերի 8-ին,  ժամը 12-ին՝ Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցում։ Հասցեն՝ Վանաձոր, Շիրակացի-17/23։ Հեռ.՝ (0322)  2-37-05, (055) 20-33-46։                   

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հայտարարված է` 11.11.2011

Վերջին ժամկետը` 02.12.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00