Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՄՐՑՈՒՅԹ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԱՆՎԱՆ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ`
«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար։
1. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հատևյալ փաստաթղթերը։

ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,  գ) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ) , ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ) աշխատանքային գրքույկի պատճենը։

3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում է հավակնորդին։
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 1-ը ներառյալ, ժամը 10-ից 15-ը, բացի շաբաթ-կիրակի օրերից` «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին։

Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 6-ին,  ժամը 11-ին`  ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N1 միջնակարգ դպրոցում։ Հասցեն` ՀՀ Լոռու մարզ,  ք.Վանաձոր, Մյասնիկյան-10։ Հեռախոս՝ (0322) 2-43-68։

 ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Հայտարարված է` 11.11.2011

Վերջին ժամկետը` 01.12.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53