Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվում 2 փուլով` գրավոր և հարցազրույցով։
ա) Գրավոր ստուգման դեպքում`հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան առաջադրանքներ (թեստ)։
բ) Հարցազրույցի դեպքում` մանկավարժական, մասնագիտական գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներ։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.

ա) գրավոր դիմում (հանձնաժողովի անունով), բ) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մանկավարժության որակավորման աստիճանով դիպլոմ, կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,  գ) աշխատանքային գրքույկի պատճենը, դ) անձնագրի պատճենը, ե) ինքնակենսագրություն, զ) մեկ լուսանկար` 3x4 չափսի, է) արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև  2011թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ։

Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 13-ին` Սարահարթի միջնակարգ դպրոցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 05-43-60, (0255) 6-04-01։

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Հայտարարված է` 11.11.2011

Վերջին ժամկետը` 02.12.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38