Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 9)ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Խ.Աբովյանի անվան (թիվ 9) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝  «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Խ.Աբովյանի անվան (թիվ 9) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար։
1. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Խ.Աբովյանի անվան (թիվ 9) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն, բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը, գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), զ)աշխատանքային գրքույկի պատճենը։
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին։
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 2-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրից՝ «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Խ.Աբովյանի անվան (թիվ 9) միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին։

Մրցույթը տեղի կունենա  2011թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 13-ին՝ Վանաձորի Խ.Աբովյանի անվան (թիվ 9) միջնակարգ դպրոցում։ Հասցեն՝ Զորավար Անդրանիկի-71, հեռ.՝  (0322) 2-91-69։

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

Հայտարարված է` 11.11.2011

Վերջին ժամկետը` 02.12.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38