Տպել
Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ)։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), 2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 3. անձնագրի պատճենը, 4. ինքնակենսագրություն (Ձև 4), 5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 6. մեկ լուսանկար` 3x4 չափսի, 7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։
Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման (թափուր է մեկ դրույք՝ 22 դասաժամ)։
Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին՝ Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցում։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 2-ը։ Տեղեկությունների համար զանգահարել՝ (094) 23-82-58։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 11.11.2011
Վերջին ժամկետը` 02.12.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`