Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների /պոլիկլինիկաների/ կողմից տրամադրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու մասին

ՀՀ կառավարության 02.06.2011թ. նիստի ժամանակ լսվել է արտահիվան­դանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների /պոլիկլինի­կաների/ կողմից տրամադրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու մասին հարցը:

ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկա­վարներին, Հայաստանի Հանրա­պետության մարզպետ­ներին` համապատասխան նախարարություն­ների և մարզապե­տա­րանների ենթակայության սոցիալական, կրթական, առողջապահական հաստատություն­ներին ձեռնպահ մնալ դիմողներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքա­ցիներից օրենքով չսահմանված, մասնավորապես, ուսումնական հաստատություններ դիմողների և աշխատանքի ընդունման բժշկական հետազոտության, սննդի և նրանց հավասարեցված աշխատող­ների պարբերական բժշկական զննության, ուսումնական (ուսումնարաններ և բարձրա­գույն ուսումնական հաստատություններ), մասնավոր հանրակրթական դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների մանկա­վարժների և դաստիարակների առող­ջա­կան վիճակի պարբերական բժշկական զննու­թյան, լողավազանից օգտվելու վերաբերյալ,  սանատոր-կուրորտային բուժման մեկնող­ների համար,  սանատոր-կուրորտային բուժման ուղեգրի ստացման համար, երեխայի որդեգրման և խնամակալության համար բժշկական,  մինչև 18 տարեկան երեխաների առողջության կամ հիվանդության վերաբերյալ (այդ թվում՝ մարզադպրոց և սպորտային խմբակներ հաճախելու նպատակով), հիվանդությունից հետո երեխաների հաճախումը դպրոց, մանկապարտեզ թույլատրելու վերաբերյալ, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, նախադպրոցական հաստատություն կամ դպրոց (շրջապատի թերթիկ) ընդունվելու և այլ տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց:

Հայտարարված է` 25.07.2011

Վերջին ժամկետը` 31.12.2011

Պատասխանատու անձ` Ս. Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (0322)23399



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36