Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը Լոռու մարզի արտադրող և վերամշակող խմբերից ընդունում է հայտադիմումներ ծրագրում ընդգրկվելու համար:

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը Լոռու մարզի արտադրող և վերամշակող խմբերից ընդունում է հայտադիմումներ ծրագրում ընդգրկվելու համար:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից՝ գյուղատնտեսության կայուն զարգացման նպատակով և իրականացվում էՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է 36 ամիս:
Ծրագիրը կաջակցի գյուղատնտեսական մթերքարտադրող և վերամշակող խմբերին՝ մրգի, հատապտղի, ընկուզապտղի, բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկի, ընդեղենի, մեղրի, դեղաբույսերի, թեյի, կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում բիզնես կարողությունների զարգացման, արտադրության ծավալների ավելացման, տեխնոլոգիաների արդիականացման, շուկայավարման, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի ներդրման հարցերում:
Խմբերին ներկայացվող պահանջները.
Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող, գյուղական համայնքներում բնակվող և գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ 5 հիմնադիր անդամից, հանդիսանան գրանցված իրավաբանական անձ (օրինակ՝ կոոոպերատիվ), ինչպես նաև չգրանցված՝ ոչ ֆորմալ կամ նոր ստեղծվող խումբ: Խմբերը պետք է ունենան բիզնես ուղղվածություն:
Վերամշակող խմբերը պետք է ունենան արտադրական տարածք, հումքի և ֆինանսական միջոցների կայուն աղբյուրներ, համապատասխան տեխնոլոգիական հմտություններով մասնագետներ, ինչպես նաև իրացման շուկա:

Հայտադիմումը կարող եք ձեռքբերել Լոռու մարզպետարանից, ԳԱՄԿ-ից, համայնքապետարաններից կամ ներբեռնել ՄԱԿ-ի պաշտոնական կայքից՝ www.un.am/hy/procurements: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 15-ը:
Խնդրում ենք ուղարկել լրացված հայտադիմումը հետևյալ էլ. հասցեով՝
enpard-armenia@unido.org,կամփոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 043 500 105 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 18.04.2015

Վերջին ժամկետը` 15.05.2015

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59