Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան ձևավորվող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին /ՍԾՏՏՄ/ կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու համար մարզում տնտեսավարող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզպե¬տարան նշելով` առաջադրվող և իր համաձայնությունը տված թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամար/ներ/ը: Հայտին պարտադիր պետք է կցված լինեն թեկնածուի համառոտ կենսագրականը, թեկնածուի կողմից վերջին երեք տարիների ընթացքում թիրախային խմբի շահառուների հետ տարված աշխատան¬քային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն /նշված տվյալները չպարունակող հայտերը չեն քննարկվի/:

Համագործակցելով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություն-ների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սոցիալական աջակցության խորհրդի գործունեությունը նպատակաուղղված պետք է լինի «Սոցիալական աջակցու-թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործակալության սպասարկ¬ման տարած-քում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնա¬բերմանը, հաշվառմանը և սոցիալական աջակցության տրամադրմանը, ՍԾՏՏՄ-ի սպասարկման տարածքում սոցիալական աջակցության հանրապե¬տական և տարած¬քային ծրագրերի իրականացմանը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հիմնավորված առաջարկությունների և եզրակացու¬թյունների հիման վրա աջակցության տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկ¬վածության բարձրացմանը:
Սոցիալական աջակցության խորհրդի կազմում անդամ առաջադրող ոչ առևտրային կազմակերպությունները, ՀՀ Լոռու մարզի համայնքների ղեկավարները կարող են խորհրդի կանոնադրությանը ծանոթանալ տեղում.
Վանաձորի ՍԾՏԲ - ք. Վանաձոր, Գ.Նժդեհի թիվ 14, հեռ.` /0322/ 2-09-57, 2-31-67
Սպիտակի ՍԾՏԳ - ք. Սպիտակ, Խնկոյան թիվ 3, հեռ.` /0255/ 2-28-79
Ստեփանավանի ՍԾՏԳ - ք. Ստեփանավան, Ս.Նշանի թիվ 36, հեռ.` /0256/ 2-21-19
Թումանյանի ՍԾՏԳ - ք. Ալավերդի, Սայաթ-Նովա թիվ 3, հեռ.` /0253/ 2-40-16, 2-40-15
Տաշիրի ՍԾՏԳ - ք. Տաշիր, քաղաքապետարանի շենք, հեռ.` /0254/ 2-18-10:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. դեկտեմբերի 15-ը:
 
Հայտարարված է` 17.11.2014

Վերջին ժամկետը` 15.12.2014

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53