Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ հետեւյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ հետեւյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար՝

ԵՐԹՈՒՂՈՒ՝
անվանումը և համարը սկզբնակետը (ավտոկայան,
ավտոկայարան, երթակարգա-վարական կետ) վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) տեսակը (ավտոբուսային/ միկրոավտո-բուսային) սպասարկման համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ պահուստային) թիվը)
05-058 Ալավերդի Թեղուտ ավտ. 2
05-022 Ալավերդի Ստեփանավան ավտ. 2
05-023 Ալավերդի Օձուն ավտ. 2
05-024 Ալավերդի Ծաթեր ավտ. 2
05-025 Խնկոյան Վանաձոր ավտ. 2
05-041 Գոգարան Վանաձոր ավտ. 2
05-059 Սարամեջ Վանաձոր ավտ. 2
05-052 Լեռնավան Վանաձոր ավտ. 2
05-028 Վանաձոր Գուգարք մ/ավտ. 4
05-002 Վանաձոր Տաշիր մ/ավտ. 2
05-003 Վանաձոր Սպիտակ մ/ավտ. 2
05-004 Ագարակ Վանաձոր մ/ավտ. 2
05-005 Ստեփանավան Վանաձոր մ/ավտ. 2
05-011 Լեռնավան Վանաձոր մ/ավտ. 2
05-013 Վանաձոր Շահումյան մ/ավտ. 5
05-039 Տաշիր Նորաշեն ավտ. 2
05-020 Աքորի Ալավերդի ավտ. 2
05-021 Հագվի Ալավերդի ավտ. 2
05-061 Վանաձոր Նոր Խաչակապ-Քարաձոր ավտ. 2
05-062 Անտառաշեն Վանաձոր ավտ. 2
05-060 Ձորագյուղ Վանաձոր ավտ. 2
05-064 Տաշիր Պրիվոլնոյե ավտ. 2
05-065 Տաշիր Պաղաղբյուր ավտ. 2
05-066 Արծնի Ապավեն-Տաշիր մ/ավտ. 2
05-068 Տաշիր Ձյունաշող մ/ավտ. 2
05-067 Տաշիր Ձորամուտ-Գոգավան մ/ավտ. 2

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՑԱՆԿ
1. Հայտ.
2. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր
փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).
5. Ավտոբուսների ամրակցված վարորդների՝ վարորդական իրավունքի վկայականներ,
աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, սահմանված կարգով բժշկական
հանձնաժողովի կողմից տրված՝ առողջական վիճակի մասին տեղեկանքներ.
6. Ավտոբուսի վարձակալման դեպքում՝ վարձակալության պայմանագիր.
7. Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու
(կահավորելու) դեպքում՝ շահագործման եւ վերասարքավորման օրինականությունը
հաստատող փաստաթուղթ.
8. Ավտոբուսի վարորդի՝ սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում՝
օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման եւ բուժզննման
աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը եւ
հիմքերը՝ գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.
10.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի
սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական՝ գործող
մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաեւ ավտոբուսների ամենօրյա
նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը եւ պահպանումն
իրականացնելու պայմանագիր՝ գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.
11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ
ուղեւորի եւ ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իսկ միջմարզային եւ
ներմարզային երթուղիների համար՝ նաեւ ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:
Նշված փաստաթղթերի պատճեները ներկայացվում են մեկ օրինակից. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված եւ ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում՝ սոսնձված եւ իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, իսկականի հետ ճիշտ է գրառմամբ եւ ստորագրությամբ,իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում՝ «Իսկականի հետ ճիշտ է գրառմամբ եւ ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:
Մրցույթը տեղի կունենա 2014թ. նոյեմբերի 27-ին Ալավերդի քաղաքում եւ նոյեմբերի 28-ին՝ Վանաձոր քաղաքում, սկիզբը՝ ժամը 10.00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրասնպորտի եւ ճանապարհաշինության բաժին, 405 սենյակ՝ աշխատանքային օրերին եւ ժամերին:
Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2014թ. նոյեմբերի 21-ը, ժամը 18.00:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0322) 2-03-91:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն:

 

Հայտարարված է` 10.10.2014

Վերջին ժամկետը` 21.11.2014

Պատասխանատու անձ` Ա.Ջանազյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,4-րդ հարկ 405 սենյակ
Հեռ.` (+374)32223102



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36