Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում 2014թ. թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում 2014թ. թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր.
Երևան քաղաքի մասնագետների կողմից հիվանդանոցային բուժհաստատություններում կկազմակերպվեն անվճար բժշկախորհրդատվական ընդունելություններ հետևյալ մասնագիտությունների գծով՝
Ներզատաբան
Ակնաբույժ
Սրտաբան
Նյարդաբան
Ուռուցքաբան
Մանկաբարձ-գինեկոլոգ

Ընդունելության օրերն են.
«Վանաձորի բժշկական կենտրոն»-24.03.-25.03.2014թ.
«Ալավերդու բժշկական կենտրոն»-26.03.2014թ.
«Ստեփանավանի բժշկական կենտրոն»-27.03.2014թ.
«Տաշիրի բժշկական կենտրոն»-28.03.2014թ.
«Սպիտակ բժշկական կենտրոն»-31.03.2014թ.
«Բաց դռների օրերի» ընթացում համաբուժարաններում տեղի մասնագետների կողմից կկազմակերպվի կանանց ընդունելություն, կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն, կարևորելով նրանց գինեկոլոգիական առաջնակի զննումը: Ըստ անհրաժեշտության կիրականացվեն լաբորատոր-գործիքային հետազոտություններ տեղում, և բժշկական ցուցումների դեպքում համաբուժարաններում զննման և խորհրդատվության արդյունքում յուրաքանչյուր կնոջ կտրամադրվի բժշկական եզրակացություն, ինչը կհանդիսանա հիմք կնոջ հետագա վարման և/կամ մասնագիտացված բժշկական կենտրոն նրա ուղեգրման համար:
«Բաց դռների օրերի» ընթացքում կնոջը տրամադրված բժշկական եզրակացության հիման վրա, հիվանդանոցային բուժհաստատություններում կկազմակերպվի համապատասխան մասնագիտացված խորհրդատվություն և բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` անհրաժեշտ բուժօգնության տեսակների, այդ թվում վիրահատությունների վերաբերյալ:
 

Հայտարարված է` 12.03.2014

Վերջին ժամկետը` 07.04.2014

Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք. Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,302 սենյակ
Հեռ.` (+374)32223399
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53