Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՈՎԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 118-Լ որոշումով փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրում(այսուհետ՝ծրագիր) և որպես շահառու մարզ ընդգրկվել է նաև Լոռու մարզը: Ծրագրով պետական աջակցությամբ կփոխհատուցվեն 2026 թվականին՝ 3500 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի տնտեսավարողը: ՀՀ Լոռու մարզի համայնքներում 2026 թվականին նախատեսվող սերմնավորվող կովերի գլխաքանակը ըստ համայնքների

 

Հ/Հ Համայնք Կովերի քանակը
(2026թ. հունվարի 1-դրությամբ)
Ըստ ԱՎԾ-ի
(գլուխ) 2026թ. ընթացքում սերմնավորվող կողվերը
(գլուխ)
1 Վանաձոր 1307+38* 146+4*
2 Ստեփանավան 1566 175
3 Տաշիր 7123+410* 798+46*
4 Ալավերդի 3395+27* 381+3*
5 Սպիտակ 4775 535
6 Թումանյան 4557 511
7 Փամբակ 3447 386
8 Լոռի Բերդ 2109 237
9 Գյուլագարակ 1378 154
10 Լերմոնտովո 503 56
11 Ֆիոլետովո 604 68
Ընդամենը 31239 3500
*Առևտրային կազմակերպություններ
Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա. ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր, առնվազն մեկ տարվա արհեստական սերմնավորում իրականացնելու փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն)
բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,

գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ).

Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, սերմնավորման ծառայություններ մատուցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցության վերաբերյալ հայտն էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող են ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝ կցելով վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող, ինչպես նաև սերմնահեղուկի ծագման հավաստագիրը, սերմնահեղուկի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։ Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի էլ․ հասցե՝ loriqartughar@mail.ru կամ lori.qartughar@mta.gov.am
Վանաձոր համայնքի էլ. հասցե՝ vanadzor.lori@mta.gov.am
Ստեփանավան համայնքի էլ. հասցե՝ stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Տաշիր համայնքի էլ. հասցե՝ tashirhamaynq@bk.ru
Ալավերդի համայնքի էլ. հասցե՝ alaverdimunicipality@gmail.com
Սպիտակ համայնքի էլ. հասցե՝ spitak.lori@mta.gov.am
Թումանյան համայնքի էլ. հասցե՝ tumanyan.city.@mail.ru
Փամբակ համայնքի էլ. հասցե՝ pam-bak@mail.ru
Լոռի Բերդ համայնքի էլ. հասցե՝ loriberdhamaynq2017@mial.ru
Գյուլագարակ համայնքի էլ. հասցե՝ gyulagarakhamaynq@gmal.com
Լերմոնտովո համայնքի էլ. հասցե՝ lermontovogjuxapetaran@mail.ru
Ֆիոլետովո համայնքի էլ. հասցե՝ fioletovovillage@mail.ru

Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ: Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) տրամադրված են համայնքներին համապատասխան քվոտայով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 81-40 հեռախոսահամարով կամ Լոռու մարզպետի աշխատակազմ՝ 0322 43099 հեռախոսահամարով։

Հայտարարված է` 12.02.2026թ.
Վերջին ժամկետը` 27.02.2026թ.
Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ
 

Հայտարարված է` 12.02.2026

Վերջին ժամկետը` 27.02.2026

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (+ 374 322) 4-30-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-19 17:32:52