Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի 2025-2027 թվականների գործողությունների երրորդ ազգային ծրագրի միջոցառումները, որոնք նպատակ ունեն բարձրացնել ԿԽԱ օրակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել կանանց մասնակցությունը և ամրապնդել համայնքների դիմակայունությունը: Մասնավորապես նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

 

ԿԽԱ օրակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, համապատասխան գիտելիքների և հմտությունների զարգացում կանանց շրջանում
(Կանխարգելում հիմնասյան 2-րդ նպատակի 3-րդ 5-րդ միջոցառումներ)


• 1325 երրորդ ազգային ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում՝ արշավների, դասընթացների, քննարկումների, ԿԽԱ օրակարգի վերաբերյալ առկա ռեսուրսների օգտագործման (սոց. գովազդներ, հոլովակներ, ձեռնարկներ և այլն) միջոցով,
• ՏԻՄ-երի, պետական կառավարման մարմինների պաշտոնական էջերում, սոցիալական հարթակներում 1325 բանաձևի մասին նյութերի հրապարակում (համակարգման ապահովում):

 

ՄԱԿ ԱԽ 1325 ԳԱԾ շրջանակում բոլոր տեղական հարթակների համագործակցության ապահովում
(5-րդ նպատակի միջոցառումները)

• 1325-ի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունների տվյալների հավաքագրման միասնական հարթակի ստեղծում
• Համագործակցության խթանում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ, փորձի փոխանակում:


Շարունակել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը ԿԽԱ օրակարգի շուրջ (ԿԽԱ գործողությունների ծրագրեր ունեցող երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ կանայք, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն կանանց հիմնախնդիրներով զբաղվող այլ միջազգային ու տարածաշրջանային կառույցները)


• Երկկողմ այցեր, փորձի փոխանակում, բազմակողմ խորհրդատվություններ, արդյունավետ հաղորդակցում, փորձագետների ներգրավում
• Համատեղ համաժողովների անցկացում
• Համաշխարհային լավագույն փորձի կիրառում
• Միացում 1325 բանաձևի տարածաշրջանային և միջազգային ցանցերին
• ԿԽԱ օրակարգի 25-ամյակին նվիրված հատուկ միջոցառման կազմակերպում
• Համագործակցություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հետ
• Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ ապահովելու կանանց մասնակցությունը կիբեռանվտանգության համաշխարհային ֆորումներին, դասընթացներին և այլ նախաձեռնություններին:


Պետական մարմինների միջև՝ մասնավորապես ԳԱԾ-ի պատասխանատու կատարող և համակատարող նախարարությունների, ՏԻՄ-երի, ԳԱԾ հանձնաժողովի անդամների միջև կանոնավոր համագործակցության ապահովում

• ԳԱԾ-ի պատասխանատու կատարող և համակատարող գերատեսչությունների, ԳԱԾ հանձնաժողովի անդամների միջև կանոնավոր հաղորդակցության ապահովում
• ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի կիրարկման և տեղայնացման նպատակով՝ ազգային ծրագրի համայնքային պատասխանու անձի լիազորում
• Համայնքների հետ համագործակցության ընդլայնում, ինչպես նաև համայնքների ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպում՝ կանոնավոր հաղորդակցությանը նպաստելու համար:


Համագործակցության հաստատում կամ ամրապնդում լավագույն փորձ ունեցող երկրների հետ՝ պաշտպանության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով

• Առաջատար երկրների փորձի ուսումնասիրում, այցերի կազմակերպում
• Պաշտպանության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու և մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման նպատակով՝ միջազգային փորձի ուսումնասիրության և համագործակցության ապահովում

ԿԽԱ-ի ոլորտում քաղաքացիական հասարակության գործընկերների հետ համագործակցության ամրապնդում

• Կանոնավոր քննարկումների կազմակերպում նոր մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ
• Ոլորտի հիմնական դերակատարների աշխատանքների արդյունքների ընթացիկ քննարկումների կազմակերպում՝ մասնակից դարձնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
 

Հայտարարված է` 10.02.2026

Վերջին ժամկետը` 27.02.2026

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-19 17:32:52