Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի << Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի, ՆԶՊ-ի ուսուցչի(զինղեկ) թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի << Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի, ՆԶՊ-ի ուսուցչի(զինղեկ) թափուր տեղերի  համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման :

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողնից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում ՝

1.      Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1 ),

2.      Փաստաթուղթ(դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ  հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3.      3.Անձնագրի պատձենը,

4.      Ինքնակենսագրություն(Ձև4),

5.      Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6.      1 լուսանկար 3x4 չափի

7.      Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8.      ՀՀ արական սեռի քաղաքացիները  ներկայացնում են նաև գրքույկ:

 ՆԶՊ-ի ուսուցչի մրցույթին մասնակցողը պարտադիր պիտի ունենա պահեստազորի սպայի կոչում և տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից  տրված տեղեկանք կամ ուղեգիր:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:

Փաստաթղթերն ընդունում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ՝ Լոռւո մարզի  Ծաթերի հիմնական դպրոցում:

 Տեղեկությունների համար զանգահարել`  (0253) 6 24 69 հեռախոսահամարով:

 

 

 

 

 

 

 

Հայտարարված է` 27.11.2013

Վերջին ժամկետը` 27.12.2013

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր,մարզպետարան,3-րդ հարկ 315 սենյակ
Հեռ.` (+ 374 322) 2-35-37



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53