Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

«ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝«ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար:
1.«ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/,
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
զ)աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրերից՝ «ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին: Մրցույթը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ին՝ ՙՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց՚ ՊՈԱԿ-ում: Հեռ.՝ (0322) 6-93-42։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 22.09.2011

Վերջին ժամկետը` 21.10.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13