Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 3) ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում ունեցող անձինք: Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից,
2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից:
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1), 2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ,
3.անձնագրի պատճենը,
4.մեկ լուսանկար (3x4 չափսի),
5. ինքնակենսագրություն (Ձև 4),
6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ:
Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. հոկտեմբերի 21-ը: Մրցույթը կկայանա Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ 2011թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 11-ին: Հասցեն՝ ք.Սպիտակ, Շահումյան-5, հեռ.՝ (0255) 2-22-46։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 22.09.2011

Վերջին ժամկետը` 21.10.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28