Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՆԶՊ ՈՒՍՈՒՑՉԻ (ԶԻՆՂԵԿ) ԵՎ ԴԱՍՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ ՆԶՊ ուսուցչի և դասվարի որակավորում ունեցող անձինք: Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից,
2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից:
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1), 2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ,
3.անձնագրի պատճենը,
4.մեկ լուսանկար (3x4 չափսի),
5. ինքնակենսագրություն (Ձև 4),
6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ:
Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. հոկտեմբերի 21-ը: Զինղեկի թափուր տեղի մրցույթը կկայանա հոկտեմբերի 24-ին, դասվարինը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 12-ին՝ Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ 2011թ. : Հեռ.՝ (0256) 2-25-72, (096) 85-69-56։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 22.09.2011
Վերջին ժամկետը` 21.10.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537