Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻԽԱՅԼՈՎԿԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. անձնագրի պատճենը,
4. ինքնակենսագրություն (Ձև 4),
5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. մեկ լուսանկար` 3x4 չափսի,
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Աշխատատեղի վարձատվության մեկ ժամի արժեքը՝ 4058-4259 դրամ (մաթեմատիկա՝ 12 ժամ, ռուսաց լեզու՝ 6 ժամ, ինֆորմատիկա՝ 3 ժամ)։
Մաթեմատիկայի մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 17-ին, ռուսաց լեզվի մրցույթը՝ հոկտեմբերի 18-ին, ինֆորմատիկայի մրցույթը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 13-ին՝ Միխայլովկայի միջնակարգ դպրոցում։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 14-ը։ Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 52-32-37:
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 22.09.2011

Վերջին ժամկետը` 14.10.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27